Ադամանդ վերամշակող հնդկական KGK Group խոշորագույն ընկերությունը պատրաստվում է Հայաստանում գործարան բացել, այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը նշել է, որ KGK Group-ը, որին բաժին է ընկնում ադամանդի համաշխարհային շուկայի 8%-ը, 1-2 ամսվա ընթացքում գործարան կբացի Աբովյան քաղաքում։
«2020 թվականին Հայաստանից վերամշակված ադամանդի արտահանման ծավալը կազմել է 200 մլն դոլար, իսկ այս տարի այս ցուցանիշը կհասնի մոտ 400 մլն դոլարի։ Մեր երկրի պատմության մեջ նման ցուցանիշ չի եղել։ Մի քանի խոշոր ներդրումներ կան ադամանդի վերամշակման ոլորտում։ Ներդրումային նախագծերից ամենախոշորը հնդկական KGK Group-ինն է, որի շնորհիվ արտասահմանյան երկրներից Հայաստան են վերադառնում տասնյակ հայ ոսկերիչներ»,- նշել է նախարարը։
Նախարարի խոսքով, արդեն հաջորդ տարի ակնկալվում է, որ KGK Group-ը Հայաստանից կարտահանի 300 մլն դոլարի հղկված ադամանդ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։