Նախաձեռնող՝ Արեգ Դանագուլյան
Որտե՞ղ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Տևողություն՝ 1-3 շաբաթ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի նախաձեռնությամբ Massachusetts Institute of Technology (MIT)-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կարճ՝ 1-3 շաբաթանոց կուրսեր է սկսում շատ տարբեր, բայց կարևորագույն թեմաներով՝ նյութաբանություն, ֆիզիկա, ռոբոտիկա / էլեկտրոնային ինժեներիա, միջուկային ինժեներիա և այլն:
Դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները (որոշ դասընթացներ, սակայն, մրցութային հիմունքներով են): Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ մասնակիցները կունենան
- Ավագ դպրոցի մաթեմատիկայի լավ իմացություն
- Ավագ դպրոցի ֆիզիկայի լավ իմացություն
- Անգլերենի լավ իմացություն, քանի որ բոլոր դասընթացները կդասավանդվեն անգլերենով
Ծրագրի՝ թեմաների, բանախոսների և ժամանակացույցի մասին ողջ տեղեկատվությունն այստեղ՝ https://areg.mit.edu/misti-program-aua։
Գրանցումը պարտադիր է՝ https://bit.ly/3pZzPNi։ Գրանցման վերջնաժամկետը՝ տվյալ դասախոսության մեկնարկից մեկ օր առաջ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։