Կառավարությունը կխրախուսի ընկերություններին մուտք գործել կապիտալի շուկա և թողարկել դրամային արժեթղթեր

Վերջին լուրերը
Կառավարությունը կխրախուսի ընկերություններին մուտք գործել կապիտալի շուկա և թողարկել դրամային արժեթղթեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարությունը հաստատել է Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը, որն ուղղված է ՀՀ կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին։

Ընդունված որոշման նպատակն է ընկերությունների համար միջոցներ ներգրավելու հնարավորություններ ստեղծել ոչ միայն բանկերից, այլև բաժնետոմսերի և պարտատոմսերի տեղաբաշխումից:

- Advertisement -
Կառավարությունը կխրախուսի ընկերություններին մուտք գործել կապիտալի շուկա և թողարկել դրամային արժեթղթեր

Մասնավորապես, սուբսիդավորվելու են բորսայում մուտք գործելու հետ կապված ծախսերը, այդ թվում՝ ընկերության ցուցակման, ինչպես նաև արժեթղթերի թողարկման և դրանց տեղաբաշխման ծախսերը։ Սուբսիդիան կհիմնվի հայկական դրամով առնվազն 36 ամիս մարման ժամկետով պարտատոմսերի թողարկման ժամանակ:

Էկոնոմիկայի նախարարության նախնական գնահատմամբ՝ ծրագիրը թույլ կտա ընկերություններին ավելի մեծ ծավալով ֆինանսներ ներգրավել։ Առաջին երեք տարիների ընթացքում աջակցության չափը կկազմի մոտ 10,65 մլրդ դրամ, ինչի արդյունքում՝ ոչ ֆինանսական հատվածի կազմակերպությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի նոր թողարկումները կկազմեն մոտ 97,5 մլրդ:

Կարդացե՛ք նաև.

Կայացավ Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկն ազդարարող միջոցառումը

Բաց մի թողե՛ք ներդրումների վերաբերյալ How2B-ի պոդքաստը:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները