ՀՀ Կառավարությունը 30%-ով կհամաֆինանսավորի միջազգային ներդրումային ընկերություններին

Վերջին լուրերը
ՀՀ Կառավարությունը 30%-ով կհամաֆինանսավորի միջազգային ներդրումային ընկերություններին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» որոշում, որի նպատակն է ապահովել նոր ներդրումների հոսք, ստեղծել բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ:

Ծրագրի շահառու են համարվում այն ներդրումային ֆոնդերը, որոնք ներդրումներ են կատարում ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում, այս մասին Կառավարության նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

- Advertisement -
ՀՀ Կառավարությունը 30%-ով կհամաֆինանսավորի միջազգային ներդրումային ընկերություններին

«Գերակա ոլորտներ են համարվում մշակող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը: Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարում են $1 մլրդ կամ ավելի չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ ներդրողի կողմից առնվազն 250 մլն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30%-ի չափը, սակայն ոչ ավելի քան 3 մլրդ դրամը»,-ասել է Անի Իսպիրյանը:

Այսպիսով՝ միջազգային $1 մլրդ կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 մլրդ դրամ ակտիվ, և ևս 3 մլրդ դրամ կներդնի կառավարությունը։

«Մեր նպատակն է, որ այսպիսի միջազգային հեղինակության և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական, այլ կառավարման մշակույթի ներկայություն է»,- նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Կարդացե՛ք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները