Կազմակերպիչ՝ Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ), Հայաստանի օպերատորների միություն
Երբ՝ հունիսի 6-7
Որտեղ՝ Armenia Marriott Hotel – Ararat Hall
Միջոցառման մասին․
Երևանում «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո տեղի կունենա Կապի եվրոպական գագաթնաժողովը, որի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:
Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝
- Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները,
- Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը,
- Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։
Մանրամասները ներկայացված են միջոցառման նախնական օրակարգում` https://bit.ly/3pNtA1a։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։
Միջոցառումն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: