Հայաստանում 2-րդ անգամ կանցկացվի «Գիտության և Գործարարության օրեր» համաժողովը

Վերջին լուրերը
Հայաստանում 2-րդ անգամ կանցկացվի «Գիտության և Գործարարության օրեր» համաժողովը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023թ. դեկտեմբերի 1-2-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի «Գիտության և Գործարարության օրեր» համաժողովը, այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումից:

Միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։

- Advertisement -
Հայաստանում 2-րդ անգամ կանցկացվի «Գիտության և Գործարարության օրեր» համաժողովը

«Այսօր անցկացրինք թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս, որին առցանց միացավ նաև մեր ժամանակների ամենանշանավոր մտավորականներից մեկը՝ համաժողովի հատուկ հյուր Նասիմ Նիկոլաս Թալեբը: 

Էկոնոմիկայի նախարարությունն ու անձամբ ես ստանձնել ենք հանձնառություն՝ աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք խթանում են ստեղծարարությունը ու գիտելիքահենք ձեռներեցությունը: Մենք խորապես հավատում ենք, որ գիտելիքը սահմաններ չի ճանաչում, և համոզված ենք, որ միասին կարող ենք հարթել գիտելիքի և գործարարության համատեղ ճանապարհը»,- գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ համաժողովը Հայաստանում անցկացվել էր նաև անցյալ տարի՝ 2022թ. հունիսին, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները