Կազմակերպիչ՝ Armenian Code Academy
Երբ՝ հունիսի 2
Որտեղ՝ Սիներջի բիզնես կենտրոն
Armenian Code Academy (ACA) -ն հայտարարել է առաջիկայում անցկացվելիք Game Dev Conf խաղերի ստեղծման միջազգային կոնֆերանսի մասին, որի նպատակը գիտելիքի ու փորձի փոխանակումն է՝ ակտիվացնելով GameDev-ի հայաստանյան ոլորտը և դառնալով ոգեշնչման նոր աղբյուր: Տեղի գործընկերներից միջոցառմանը ներկա կլինի Armenian Game Developers Association-ը, իսկ որպես միջազգային ներկայացուցիչ՝ Serbian Game Association-ը՝ անդամակցող կազմակերպությունների հետ միասին։
Նշենք նաև, որ միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի ոլորտի լավագույն խոսնակներին՝ միջազգային հանրահայտ NVIDIA, Ubisoft, My.Games, Entangled, և հայկական՝ Rockbite, Triada Studiօ տեխնոլոգիական կազմակերպություններից։
Վերջինիս ընթացքում.
- Տեղացի և միջազգային խոսնակները կկիսվեն իրենց փորձով
- կանցկացվեն գործնական աշխատանքներ workshop-ների և case study-ների միջոցով
- Կլինի նեթվորքինգ ինչպես միջազգային խոսնակների, այնպես էլ մյուս մասնակիցների հետ
Միջոցառման մասնակցությունն անվճար է ինչպես խաղերի սկսնակ և փորձառու ծրագրավորողների, այնպես էլ խաղերով հետաքրքրվածների համար:
Միջոցառման անցկացման լեզուն անգլերենն է:
Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել հետևյալ հղումով: Մասնակցության համար գրանցումը պարտադիր է:
Կոնֆերանսը կազմակերպվում է Շվեդական միջազգային զարգացման գործակալության RECONOMY ծրագրի շրջանականերում:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։