Կանանց 21 մլն և տղամարդկանց 9 մլն աշխատատեղեր կարող են փոխարինվել արհեստական բանականությամբ. ԱՄԿ

Վերջին լուրերը
Կանանց 21 մլն և տղամարդկանց 9 մլն աշխատատեղեր կարող են փոխարինվել արհեստական բանականությամբ. ԱՄԿ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այն, որ արհեստական բանականությունը գալու է փոխարինելու շատ մարդկանց աշխատատեղեր, խոսում են բոլորը: Նման խոսակցությունների ֆոնին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հետազոտություն է հրապարակել, համաձայն որի՝ վարչական աշխատողներն ու կանայք մեծ հավանականությամբ բախվելու են իրենց աշխատատեղերի՝ տեխնոլոգիաներով փոխարինմանը:

Համաձայն այդ հետազոտության՝ ավտոմատացման հետևանքները «սաստիկ գենդերային են, այսինքն՝ ավտոմատացման գործընթացները ավելի քան 2 անգամ կազդեն կանանց վրա»:

ԱՄԿ գնահատմամբ՝ եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում կանանց կողմից զբաղեցրած աշխատատեղերի 7,8%-ը, կամ որ նույնն է՝ 21 միլիոն աշխատատեղեր մեծագույն հավանականությամբ կարող են ավտոմատացվել:

Եվ դրան զուգահեռ՝ եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում տղամարդկանց աշխատատեղերի 2,9%-ը (կամ գրեթե 9 մլն աշխատատեղը), կարող է ավտոմատացվել:

Հետազոտությունն անցկացնելիս կիրառվել է GPT-4-ը՝ ChatGPT-ի հիմքում ընկած լեզվական մոդելը՝ աշխատատեղերի ավտոմատացման վերաբերյալ կանխատեսումներ անելու համար:

Հեղինակները նաև նշում են, որ «արհեստական բանականության սոցիալ-տնտեսական հետևանքները մեծավ մասամբ կախված են լինելու այն բանից, թե ինչպես է կառավարվելու դրա տարածումը»:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Կանանց 21 մլն և տղամարդկանց 9 մլն աշխատատեղեր կարող են փոխարինվել արհեստական բանականությամբ. ԱՄԿ
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները