Հունիսի 9-ին`Synergy Business Center-ում, կկայանա JavaScript Conf Armenia-ի հերթական կոնֆերանսը` միանգամայն նոր որակային նշաձող սահմանելու հաստատակամությամբ։
JS Conf Armenia-ն հայաստանյան ՏՏ ոլորտի ամենահայտնի իրադարձություններից է, որը յուրաքանչյուր տարի միավորում է ավելի քան 1000 ծրագրավորողների Հայաստանից ու արտերկրից՝ կիսվելու իրենց գաղափարներով, փորձով և գիտելիքով: Կոնֆերանսը ներառում է ոլորտի մասնագետների ելույթներ, աշխատարաններ, քննարկումներ, ինչպես նաև ծառայում է որպես նեթվորքինգի հնարավորություն:
Մասնակցության տոմսերը՝ այստեղ
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր տելեգրամյան ալիքին։