31,848 մասնագետ և 1.1 մլն դրամ միջին աշխատավարձ. ՏՏ ոլորտը 2024-ին

Վերջին լուրերը
31,848 մասնագետ և 1.1 մլն դրամ միջին աշխատավարձ. ՏՏ ոլորտը 2024-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը Հայաստանում՝ ապահովելով միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը՝ 1,125,000 ՀՀԴ (հարկերը ներառյալ): Staff.am-ի «Աշխատաշուկա 2024» զեկույցի համաձայն՝ բոլոր աշխատանքային առաջարկների մոտ 27%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտին, իսկ ոլորտում աշխատող մասնագետների թիվը հասնում է 31,848-ի:

31,848 մասնագետ և 1.1 մլն դրամ միջին աշխատավարձ. ՏՏ ոլորտը 2024-ին

Ոլորտի ամենախոշոր և ակտիվ գործատուներն են Soft Construct-ը և Digitain-ը, որոնք զբաղվում են խաղային լուծումների մշակմամբ: ՏՏ ընկերությունների ներգրավվածությունը ներառում է ինչպես ծրագրավորման և ՏՏ որակի կառավարման, այնպես էլ տվյալագիտության, պրոդուկտի և նախագծերի կառավարման մասնագիտություններ:

Ամենապահանջված մասնագիտությունները ՏՏ ոլորտում

2024-ին ՏՏ ոլորտում ամենապահանջված մասնագիտությունը ծրագրավորումն է: Այս ուղղությամբ թափուր հաստիքների քանակը զգալիորեն գերազանցում է մյուսներին: Ծրագրավորման մասնագետներին հաջորդում են «Վաճառքի և սպասարկման», «Մարքեթինգ», «Տվյալների ուսումնասիրություն» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» մասնագիտությունները:

Փափուկ հմտություններից առավել կարևոր են ժամանակի կառավարման կարողությունը, թիմում աշխատելու ունակությունը, ուշադիր լինելը, խնդիրների լուծման և վերլուծական հմտությունները: Այս հմտությունները պահանջարկը պայմանավորված է ոլորտի առանձնահատկություններով։

31,848 մասնագետ և 1.1 մլն դրամ միջին աշխատավարձ. ՏՏ ոլորտը 2024-ին

ՏՏ ոլորտում 2024-ին ամենապահանջված տեխնոլոգիաները մնացել են նախորդ տարվա թոփ եռյակի սահմաններում: Ամենամեծ պահանջարկը գրանցել են JavaScript-ը և JS-ի framework-ները, որոնց հաջորդում են SQL/MySQL/PostgreSQL և Python ծրագրավորման լեզուները: Թոփ տասնյակը եզրափակում է Perl ծրագրավորման լեզուն:

31,848 մասնագետ և 1.1 մլն դրամ միջին աշխատավարձ. ՏՏ ոլորտը 2024-ին

Չնայած 2023-ին ՏՏ ոլորտի ակտիվության որոշակի նվազմանը, 2024-ի անկումը եղել է փոքր: Տարվա երկրորդ կեսին ակնկալվող աճի վերականգնումն ավելի դանդաղ է եղել, քան կանխատեսվում էր: Սա հիմնականում պայմանավորված է արևմտյան երկրներում ՏՏ ոլորտի ներդրումների նվազեցմամբ և ՀՀ դրամի արժևորմամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները