Նոր iPhone-ը երկար սպասված գործառույթ կստանա

Վերջին լուրերը
Նոր iPhone-ը երկար սպասված գործառույթ կստանա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ի նոր iPhone 17 Pro սմարթֆոնը կստանա 8K տեսանկարահանման աջակցություն։ Այս մասին իր Weibo-ում հայտնել է Fixed Focus Digital մականունով ինսայդերը։

Հեղինակի խոսքով՝ 8K տեսաձայնագրման աջակցությունը «մի բան է, որին Apple-ի օգտատերերը երկար ժամանակ անհամբերությամբ էին սպասում»։ Գործառույթը կաշխատի նոր 48 մեգապիքսելանոց հեռաֆոտո ոսպնյակի միջոցով: Ինսայդերն ընդգծել է, որ iPhone 17 Pro-ն և 17 Pro Max-ը կհամալրվեն երեք տեսախցիկներով, որոնցից յուրաքանչյուրը կունենա 48 մեգապիքսել թույլտվություն։

MacRumors-ի լրագրողները հիշեցրել են, որ 2024-ի կեսերին լուրեր էին պտտվում, որ iPhone 16 Pro-ն կկարողանա տեսանկարահանել 8K-ով: Նրանք, սակայն, պարզաբանել են, որ նման տեսահոլովակներ կարելի է տեսագրել լայնանկյուն և գերլայնանկյուն ոսպնյակների վրա, քանի որ դրանք ունեն 48 մեգապիքսել թույլտվություն։ Փորձագետները նշել են, որ 8K պատկերը մոտավորապես 33 մեգապիքսել է:

Հոդվածում ասվում է նաև, որ մրցակից Samsung Galaxy S25 Ultra և Google Pixel 9 Pro մոդելները կարող են տեսագրել 8K-ով։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները