2023 թվականի առաջին կիսամյակում ամենաշատ վաճառված սմարթֆոն է դարձել iPhone 14-ը, հայտնում է CNBC-ն՝ հղում կատարելով Omdia հետազոտական ընկերության «Smartphone Model Market Tracker — 2Q23» հաշվետվությանը:
Սա ցույց է տալիս մարդկանց՝ շուկայում առավել թանկ սարքավորումներ ձեռք բերելու աճող միտումը, նշել են հետազոտողները: Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 26,5 մլն iPhone 14 Pro Max և 21 մլն iPhone 14 Pro: iPhone 14-ը զբաղեցրել է երրորդ տեղը (ընդհանուր վաճառվել է 16,5 մլն սմարթֆոն), iPhone 13-ը՝ չորրորդը (15,5 մլն սարքավորում), հինգերորդում՝ Samsung Galaxy A14-ը (12,4 մլն), վեցերորդում՝ Galaxy S23 Ultra-ն (9,6 մլն):
Չինացի արտադրողների սարքավորումները ամենաշատ վաճառվող սմարթֆոնների տասնյակում չեն հայտնվել: Omdia-ում նշել են, որ չինական սմարթֆոնների մատակարարումը 2023-ին նվազել է երկու անգամ՝ նախորդ տարվա համեմատ, սմարթֆոնների միջին և ցածր գնային սեգմենտի անկման պատճառով:
Հետազոտողները կանխատեսում են, որ տարվա երկրորդ կեսում Apple սմարթֆոնների վաճառքի մակարդակը կմնա նույնը կամ կնվազի ոչ էական չափով: Իսկ Pro և Pro Max մոդելների պահանջարկը շարունակելու է աճել «պրեմիում դասի մոդելների նկատմամբ կայուն պահանջարկի շնորհիվ», — նշում է Omdia-ի հետազոտությունների ավագ մենեջեր Ջուսի Հոնգը:
2023 թվականին Apple-ը կարտադրի մոտ 85 մլն iPhone 15: Դա համապատասխանում է նախորդ տարիների արտադրության ծավալներին: Չնայած սմարթֆոնների շուկայի անկման կանխատեսումներին՝ ընկերությունը ձգտում է պահպանել մատակարարումների կայուն մակարդակը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
iPhone 14 Pro Max-ը աշխարհում ամենաշատ վաճառված հեռախոսն է
- Advertisement -