Apple-ը կթողարկի iOS 18.2 օպերացիոն համակարգի թարմացումը՝ Apple Intelligence-ի բարելավված հնարավորություններով դեկտեմբերի 2-ին՝ սովորականից մեկ շաբաթ շուտ, գրում է 9to5mac.com-ը։
Պլատֆորմի նոր թողարկումը կստանա Genmoji AI էմոջի գեներատոր և ինտեգրում ChatGPT-ի հետ, ինչը զգալիորեն կընդլայնի AI-ի հնարավորությունները ընկերության շարժական սարքերում:
Apple-ը սովորաբար թողարկում է x.2 թարմացումները դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում. iOS 17.2-ը թողարկվել է դեկտեմբերի 11-ին, իսկ iOS 16.2-ը՝ դեկտեմբերի 13-ին: Թվում է, թե ընկերությունը, ոգևորված iOS 18.1-ին անցնելու օգտատերերի պահանջարկից, նպատակ ունի արագացնել նորարարությունների թողարկումը, որպեսզի iPhone-ի սեփականատերերը հնարավորինս շուտ օգտվեն նոր հնարավորություններից։
Ըստ Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանի՝ iOS-ի նոր թարմացումը կլինի AI-ի շնորհիվ օգտատերերին ավելի անհատականացված սարք առաջարկելու Apple-ի առաջին փորձերից մեկը։ Այս քայլը ընկերության ջանքերի մի մասն է՝ Apple Intelligence-ի երկրորդ ալիքն ավելի արագ շուկա բերելու համար: Մասնավորապես, Genmoji ֆունկցիան թույլ կտա օգտատերերին ստեղծել ավատարներ, որոնք ճշգրտորեն արտացոլում են իրենց տեսքը և ոճը, մինչդեռ ChatGPT-ի հետ ինտեգրումը թույլ կտա մուտք գործել հզոր AI գործիքներ, որոնք կարող են օգնել առօրյա առաջադրանքներում։