Կայացել է Investor Tour 2025-ը․ 60+ ներդրող 12 երկրներից ծանոթացան հայկական ստարտափ էկոհամակարգին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը կրկին միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում է․ հոկտեմբերի 9-ից 11-ը BANA Angels-ի նախաձեռնությամբ անցկացվեց Investor Tour 2025-ը։ Այս տարի ծրագրին մասնակցեց 60-ից ավելի ներդրող 12 երկրներից, ինչը վկայում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի նկատմամբ միջազգային ներդրումային հետաքրքրության զգալի աճի մասին։

Տուրի ընթացքում ներդրողները հանդիպումներ ունեցան հայկական ստարտափների, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ, մասնակցեցին pitching սեսիային և ոլորտային քննարկումներին։ Հատուկ ծրագրի շրջանակում  նրանք այցելեցին մի շարք առաջատար ընկերությունների գրասենյակներ՝ PicsArt, ServiceTitan, Adobe Armenia, NVIDIA Armenia և ԹՈՒՄՈ կենտրոն, և ծանոթացան Հայաստանում ձևավորվող նորարարական լուծումներին ու տեխնոլոգիական հնարավորություններին։

Կայացել է Investor Tour 2025-ը․ 60+ ներդրող 12 երկրներից ծանոթացան հայկական ստարտափ էկոհամակարգին

«Investor Tour 2025-ը գերազանցեց սպասելիքները։ Ծրագրի մասնակիցների թվի կրկնապատկումը հստակ ազդանշան է, որ Հայաստանը դառնում է ճանաչված և գրավիչ ուղղություն միջազգային ներդրողների համար։ Այս տուրը ոչ միայն ցույց տվեց մեր էկոհամակարգի ներուժը, այլև հիմք դրեց կոնկրետ համագործակցությունների համար։ Արդեն ունենք հետաքրքրություն խորացնելու գործընկերությունը, և ակտիվ բանակցություններն այդ ուղղությամբ շարունակվում են», — նշեց BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Տուրի շրջանակում ներդրողները մասնակցեցին նաև DigiTec 2025 համաժողովին և էքսպոյին, որտեղ ներկայացված էին Հայաստանի նորագույն տեխնոլոգիական լուծումները։ Տուրի մշակութային մասը հնարավորություն տվեց հյուրերին բացահայտելու Հայաստանի պատմական վայրերն ու ավանդական խոհանոցը։

«Հայաստանը շարունակում է դիրքավորվել որպես տեխնոլոգիաների և նորարարության կենտրոն։ Միջազգային ներդրողների հետ նման փոխգործակցությունները ոչ միայն ամրապնդում են մեր էկոհամակարգը, այլև ստեղծում նոր զարգացումների հիմք», – ընդգծեց Formula VC-ի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։

Investor Tour 2025-ի արդյունքներով մի շարք ներդրողներ և ստարտափներ արդեն սկսել են քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները։ Միջոցառումը կարևոր քայլ էր Հայաստանի միջազգային ներդրումային վարկանիշը բարձրացնելու և տեղական նորարարական բիզնեսների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։

Investor Tour 2025-ը կազմակերպվել է BANA Angels-ի կողմից՝ Formula VC վենչուրային ֆոնդի, uGlobally, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կողմից, RECONOMY և Helvetas միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) աջակցությամբ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները