Intel-ի պրոցեսորներով միլիոնավոր համակարգիչներ վտանգի տակ են հայտնվել

Վերջին լուրերը
Intel-ի պրոցեսորներով միլիոնավոր համակարգիչներ վտանգի տակ են հայտնվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ի մասնագետ Դանիել Մոգիմին Intel-ի պրոցեսորներում լուրջ խոցելիություն է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Wired հրատարակությունը։

Խնդիրը կապված է վեկտորային հրահանգների հետ, խոցելիությունը կարող է ռեալիզացվել տվյալների հավաքագրման գործընթացում։ Օգտագործելով հարձակման մեթոդը, որը փորձագետն անվանել է Downfall, հնարավոր է շրջանցել համակարգի անվտանգության խոչընդոտները և հասանելիություն ստանալ օգտատերերի տեղեկատվությանը։ Մոգիմիի խոսքով՝ հաքերները կարող են գողանալ գաղտնաբառեր, անձնական հաղորդագրություններ, կոդավորման բանալիներ և այլ զգայուն տվյալներ։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ միլիոնավոր օգտատերերի համակարգիչները հայտնվել են հաքերային հարձակման սպառնալիքի տակ։ Խնդիրն ազդում է Skylake չիպերի ընտանիքի վրա, որոնք Intel-ը արտադրել է 2015-ից 2019 թվականներին, Tiger Lake-ը արտադրվում է 2020-իցից, Ice Lake-ը՝ 2019-ից: Ոչ մի խոցելիություն չի հայտնաբերվել Alder Lake, Raptor Lake և Sapphire Rapids ընտանիքների ներկայիս սերնդի չիպերում:

Հրապտարակչության լրագրողները հիշեցրել են Intel չիպերի լուրջ Specter և Meltdown խոցելիությունները, որոնք հայտնաբերվել են 2018 թվականի սկզբին։ Կորպորացիան արդեն արձագանքել է խնդրին և ուղղել դրանք։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները