Նոր AI չիպեր՝ ամերիկյան Intel ընկերության կողմից

Վերջին լուրերը
Նոր AI չիպեր՝ ամերիկյան Intel ընկերության կողմից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Intel ընկերությունը նոր AI չիպեր է ներկայացրել՝ ձգտելով շուկայում առաջատարը լինել Nvidia-ից և AMD-ից։

Ամերիկյան չիպեր արտադրող Intelon ընկերությունը հայտարարել է արհեստական ​​բանականության նոր չիպերի մասին՝ նախատեսված տվյալների կենտրոնների համար։ Ներկայացված չիպերը, կարծես, մեծ պոտենցյալ ունեն գերազանցելու Nvidia և AMD մրցակիցներին։

Intel-ի Xeon 6 պրոցեսորը կապահովի ավելի լավ կատարողականություն և էներգիայի արդյունավետություն բարձր ինտենսիվության տվյալների կենտրոնների աշխատանքի համար՝ համեմատած իր նախորդ տարբերակի, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերը։

Հայտարարությունը տեղի է ունեցել այս օրերին մրցակիցներ Nvidia և AMD ընկերությունների կողմից AI-ի նոր չիպերի գործարկումից հետո:

Այսօր Intel-ը նաև հայտնել է, որ Gaudi 2 և Gaudi 3 AI արագացուցիչների գներն ավելի ցածր են լինելու, քան մրցակից ընկերությունների չիպերի գները:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները