Instagram-ը պատրաստվում է NFT-ի վաճառքով զբաղվել, ինչը Meta-ի մետավերսի զարգացման ռազմավարության մի մասն է, ասել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին։
«Դեռևս շատ բան չկա հայտարարելու, բայց մենք, անկասկած, ակտիվորեն ուսումնասիրում ենք NFT-ները և ինչպես կարող ենք դրանք ավելի հասանելի դարձնել ավելի լայն լսարանի համար»,- նշել է Մոսերին:
Նա հուսով է, որ NFT առևտուրը կդառնա մոնետիզացման նոր գործիք բլոգերների համար: NFT-ները տեղակայվելու են հարթակի հատուկ բաժնում։
NFT-ի նկատմամբ հետաքրքրությունը սկսեց արագորեն մեծանալ 2021 թվականին․ վաճառքը հասել է 12 միլիարդ դոլարի:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։