Instagram-ում համակարգչից ֆոտո և վիդեո հրապարակելու ֆունկցիա է ավելացել

Վերջին լուրերը
Instagram-ում համակարգչից ֆոտո և վիդեո հրապարակելու ֆունկցիա է ավելացել
Կարեն Ռաֆայելյան
Ես Կարենն եմ՝ How2B հարթակի խմբագիրը: Սիրում եմ տեքստեր, թվեր, գրաֆիկներ ու այն ամենը, ինչ կօգնի Ձեզ հեշտացնել բիզնես անելը 😉

SMM մասնագետներին տանջող խնդիրներից մեկը կարծես թե լուծվում է:

Ստեղծումից ի վեր Instagram-ի առանձնահատկություններից մեկն այն էր, որ հրապարակումներ անել հնարավոր էր միայն բջջային սարքերից: Այժմ սոցցանցը սկսել է տեստավորել համակարգչից ֆոտոներ և վիդեոներ հրապարակելու ֆունկցիան, որը առայժմ հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի մոտ: Instagram-ը այս մասին դեռ պաշտոնապես չի հայտարարել:

Ինչպես հրապարակում անել Instagram-ում համակարգչից

  • Սեղմել նոր «+» կոճակը վերևի աջ անկյունում՝ Messenger-ի նշանի կողքին
  • Ընտրել ֆայլը համակարգչից կամ «գցել» այն Drag and Drop եղանակով
  • Ընտրել հրապարակման չափը
  • Խմբագրել՝ ֆիլտրեր, էֆեկտներ և այլն
  • Ավելացնել տեքստ, թեգեր, նշել վայր և այլն
  • Հրապարակել՝ Share
Instagram-ում համակարգչից ֆոտո և վիդեո հրապարակելու ֆունկցիա է ավելացել
Instagram-ում համակարգչից ֆոտո և վիդեո հրապարակելու ֆունկցիա է ավելացել
Instagram-ում համակարգչից ֆոտո և վիդեո հրապարակելու ֆունկցիա է ավելացել
- Advertisement -
Instagram-ում համակարգչից ֆոտո և վիդեո հրապարակելու ֆունկցիա է ավելացել

Եթե ձեր մոտ ֆունկցիան դեռ չի հայտնվել, պետք է սպասել. թեստավորումից հետո ամենայն հավանականությամբ այն հասանելի կդառնա բոլորի համար:

Instagram-ի մյուս նորամուծություններից են նաև հավանումների քանակի թաքցնելու հնարավորությունը, ինչպես նաև Live վիդեոների ժամանակ ձայնի կամ վիդեոյի անջատումը:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները