Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության՝ WIPO-ի կողմից հրապարակված «Նորարարությունների գլոբալ ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը 132 երկրների շարքում 80-րդ տեղն է զբաղեցրել։
Հայաստանը ցածր միջին եկամուտ ունեցող երկրների շարքում 25-րդն է, իսկ Ըստ զեկույցի՝ ոլորտային ինստիտուտների մակարդակով Հայաստանը 55-րդն է, մարդկային կապիտալի և հետազոտությունների մակարդակով՝ 91-րդը, ենթակառուցվածքներով՝ 80-րդը, շուկա մուտքի հնարավորություններով՝ 85-րդը, բիզնես սկսելու հնարավորություններով՝ 84-րդը, գիտելիքով և տեխնոլոգիական արտադրանքի մակարդակով՝ 71-րդը և կրեատիվ արտադրանքի մակարդակով՝ 75-րդը։
Ցանկը գլխավորում են Շվեյցարիան, ԱՄՆ-ն և Շվեդիան։ Վրաստանը 74-րդն է, Ադրբեջանը՝ 93-րդը, Ռուսաստանը՝ 47-րդը, Ղազախստանը՝ 83-րդը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը այն միջին եկամուտ ունեցող երկրների թվում է, որ 2020 թվականին ավելացրել է R&D (Research and Development) ծախսերը 8.5 տոկոսով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։