Գիտնականները կարծում են, որ ադամանդները մոլորակը փրկելու լավագույն թեկնածուներ են, գրում է sciencealert.com-ը։
Հետազոտողների խումբը՝ կլիմայագետ Սանդրո Վատիոնիի գլխավորությամբ, Ցյուրիխի ETH-ից մոդելավորում է իրականացրել՝ գտնելու լավագույն նյութերը գլոբալ սառեցման համար, որը կոչվում է ստրատոսֆերային աերոզոլային ներարկում (SAI)։ Նա պարզել է, որ ադամանդի նանոմասնիկները, որոնց արժեքը մի քանի հարյուր տրիլիոն դոլար է, լավագույնս կկատարեն այդ աշխատանքը:
Մինչ օրս յոթ թեկնածու կար մոլորակների հովացուցիչների դերի համար։ Դրանք են՝ երկու տեսակի տիտանի օքսիդը, ալյումինի օքսիդը, կալցիտը, ադամանդները, սիլիցիումի կարբիդը և ծծմբի երկօքսիդը: Լավագույնս ուսումնասիրվածը ծծմբի երկօքսիդի հնարավոր ազդեցությունն է կլիմայի վրա։ Այս նյութը ավելցուկով արտանետվում է մթնոլորտ՝ հրաբուխների միջոցով: Սակայն, կան բազմաթիվ բացասական կողմնակի ազդեցություններ, ներառյալ թթվային անձրևի հրահրումը, որոնք ստիպում են ձեռնպահ մնալ այս նյութի անհապաղ օգտագործումից:
Ցյուրիխի գիտնականներն, ի վերջո, եզրակացրել են, որ յուրաքանչյուր 150 նմ լայնությամբ 5 միլիոն տոննա ադամանդ կարող է պաշտպանել մոլորակը ջերմաստիճանի բարձրացումից։ Նանոադամանդները մյուս թեկնածուների նման իրար չեն կպչի, ինչը կարող է հանգեցնել հակառակ (ջերմոցային) էֆեկտի, ինչպես նաև երկար ժամանակ կախված կմնան օդում, քանի որ հակված չեն ընկնելու՝ ի տարբերություն մյուս թեկնածու նյութերի։ Նանոադամանդները նաև քիմիապես չեզոք են և քիմիական միացություններ չեն առաջացնում օդում՝ խոնավության առկայության դեպքում:
Նանոադամանդների օգտագործումը կբարձրացնի Երկիրը սառեցնելու աերոզոլային նախագծի համար նյութերի արժեքը՝ առնվազն երեք անգամ:
Բարեբախտաբար, այսօր ոչ ոք չի շտապում երկինքը լցնել ադամանդներով, ծծմբի երկօքսիդով կամ որևէ այլ բանով։ Սրանք ընդամենը նախագծեր են՝ միայն այն դեպքում, եթե կլիմայական աղետը հասնի ծայրահեղությունների։