Տեխնոլոգիաները կփրկեն աշխարհը. Independent-ը Հայաստանի ՏՏ-ի մասին

Վերջին լուրերը
Տեխնոլոգիաները կփրկեն աշխարհը. Independent-ը Հայաստանի ՏՏ-ի մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բրիտանական Independent պարբերականը անդրադարձ է կատարել ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացրել անկախ իրավիճակից՝ տեխնոլոգիական զարգացման միտումներն ու ամենահայտնի ուղղությունները:

Չնայած երկրում իրավիճակին՝ Հայաստանը շարունակում է առաջատար լինել տարածաշրջանի տեխնոլոգիական ոլորտում: Արցախից բռնի տեղահանվածների թվում ևս կան ստարտափերներ, որոնք շարունակելու են իրենց գործունեությունն արդեն Հայաստանում:

Ըստ պարբերականի՝ Հայաստանում այս պահին առկա է pre-seed (նախասաղմնային) փուլում գտնվող գրեթե 300, իսկ seed (սաղմնային) փուլում գտնվող 100 ստարտափ:

Պարբերականն անդրադարձում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական կրթության ամենահետաքրքիր ուղղությունները, որոնց թվում են TUMO-ն ու «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները:

2011 թվականից ողջ Հայաստանում, ապա այժմ նաև արտերկրում՝ Բեռլինում, Փարիզում, Լոս Անջելեսում և այլուր, գործող TUMO-ն տեխնոլոգիական կրթության լայն հնարավորություններ է տալիս մինչև 18 տարեկան երեխաների համար:

Մասնագիտական կրթության հնարավորություններ արցախահայերի համար

ԱՏՁՄ նախաձեռնած «Արմաթ» լաբորատորիաներն էլ իրենց հերթին գիտական, ինժեներական և տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ են ընձեռում 10-ից 18 տարեկան երեխաներին:

ԱՏՁՄ-ն է իրականացնում նաև ամենամյա Digitec-ը՝ ներկայացնելով երկրի գլխավոր տեխնոլոգիական ձեռքբերումներն ու հնարավորությունները:

Կրթական հնարավորություններից մեկն էլ առաջարկում է հայկական առաջին միաեղջյուրը՝ Picsart-ը: Վերջինս Արցախից բռնի տեղահանված մարդկանց անվճար տրամադրում է կրթական հնարավորություններ գրաֆիկական դիզայնից մինչև մեքենայական ուսուցման բնագավառներում:

Հայաստանը փորձելու է ներդնել իր ողջ ներուժը՝ տեխնոլոգիական ոլորտի միջոցով առաջատար դառնալու և հնարավոր բոլոր խնդիրները հե՛նց տեխնոլոգիաների օգնությամբ լուծելու համար:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

- Advertisement -
Տեխնոլոգիաները կփրկեն աշխարհը. Independent-ը Հայաստանի ՏՏ-ի մասին
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները