Եկամուտների տարեկան պարտադիր հայտարարագրման ժամկետը տեղափոխվել է մինչև 2025թ. նոյեմբերի 1-ը, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ:
Ի սկզբանե 2024 թվականին ստացված եկամուտների հայտարարագրման ժամկետ էր նշվանակված 2025 թվականի մայիսի 1-ը: Սակայն, հաշվի առնելով առաջացած բազմաթիվ հարցերը և համակարգի տեխնիկական խնդիրները, որոշում է կայացվել ժամկետը հետաձգել կես տարով:
Վարչապետի հավաստմամբ, քաղաքացիները, ովքեր ժամանակին և պատշաճ կերպով դիմել են նույնականացման քարտ (ID) ստանալու համար, սակայն համակարգի ծանրաբեռնվածության պատճառով չեն ստացել այն, չեն զրկվի իրենց իրավունքներից։
Մասնավորապես, եթե քաղաքացին իր ID քարտը ստանա 2026 թվականի հունվարին, նա հնարավորություն կունենա հետադարձ կերպով լրացնել 2024 և 2025 թվականների հայտարարագրերը և ստանալ այդ ժամանակահատվածի համար նախատեսված սոցիալական կրեդիտները։
Հայտարարագրման գործընթացի մասին առավել մանրամասն կարդացե՛ք այստեղ: