Ֆինանսական կեղծիքները վերջին շրջանում մեծ տարածում են գտել: Ինչպե՞ս հասկանալ, որ Ձեզ առաջարկվող ներդրումային տարբերակում մի բան այն չէ: «Ֆինանսական գրագիտություն» շարքի հերթական տեսանյութում ներկայացնում ենք մեկ ընդհանուր սկզբունք, որը թույլ կտա տարբերել կեղծիքը իրական ներդրումից:
Ֆինանսական խարդախությունների ժամանակ գլխավոր խայծը անհավանական մեծ շահույթով Ձեզ գայթակղելն է: Երբ ասում են՝ մի ամսում գումարդ կրկնապատկվում է, ուղեղդ միանգամից մթագնում է, դե պարզ է՝ ո՞վ չի ուզի օդից փող:
Հենց սա է այն կետը, որ պետք է կանգ առնեք ու մտածեք՝ այդ փողը ինչպե՞ս է առաջանում, ինչպե՞ս են իրենք 1000 դոլարից ստանում այնքան փող, որ 2000-ը վերադարձնում են Ձեզ, ու մի բան էլ դեռ իրենց է մնում: Չկա նման բիզնես, որ այդքան փող կբերի: Այո, երբեմն որոշակի առանձին շուկայում կարող է կտրուկ աճ լինել, բայց երկարաժամկետում նման բան չկա:
Գոյություն ունի միջին շահութաբերություն, որը տատանվում է տարեկան 10%-ի շուրջ: Այո, եթե լավ զգաք շուկան, և թե ինչը շուտով կաշխատի, գուցե հասնեք տարեկան 20, հազվադեպ՝ 30% շահութաբերության, բայց դա տարեկան: Նույնիսկ 30%-ի դեպքում, 3 տարի պետք կգա, որ Ձեր 1000 դոլարը դառնա 2000:
Ինչ վերաբերում է արժեթղթերում ներդրումներին, Հայաստանում դա կարելի է անել Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ընկերությունների միջոցով, որոնցից է մեր շարքի գործընկեր Freedom Broker Armenia-ն:
Ֆինանսական գրագիտություն շարքի նախորդ թողարկումները
- Ինչպե՞ս ձեռք բերել արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր
- Ինչպե՞ս ունենալ տարեկան 1 NIKE անվճար
- Ի՞նչ նվիրել ընկերոջը՝ հայտնի ընկերության բաժնետոմս. Ֆինանսական գրագիտություն #27
Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ: