Ինչպես սկսել ստարտափ կիբեռանվտանգության ոլորտում

Կազմակերպիչ՝ CyHub Armenia և Security Weekly
Հանդիպման հղում՝
https://us02web.zoom.us/j/82420419223…
Ե՞րբ
՝ դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին։

CyHub Armenia-ն ՏՏ անվտագության իրազեկման ոլորտում հանրահայտ Security Weekly ընկերության հետ համատեղ Ինկուբացիոն ծրագրի շրջանակներում տեղի է ունեալու առցանց հանդիպում, որ ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում․

  • Ինչպե՞ս սկսել ստարտափ կիբեռանվտանգության ոլորտում,
  • Որո՞նք են ոլորտի գերակա ուղղությունները,
  • Ինչպե՞ս գաղափարը մշակել ու վերածել պրոդուկտի,
  • Ինչպե՞ս ստանալ ֆինանսավորում ու դուրս գալ շուկա։

Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր․

-ունեն բիզնես գաղափար ու գիտելիքներ անվտանգության ոլորտում, բայց չգիտեն՝ ինչպես սկսել գաղափարի իրականացումը

-ունեն գիտելիքներ անվտանգության ոլորտում, բայց չունեն բիզնես գաղափար։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել միջազգային մենթորների հետ, իսկ լավագույնները կստանան մինչև 50,000$ ֆինանսավորում գաղափարը զարգացնելու և շուկա հանելու համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ