«Սև ուրբաթը» գնորդների համար տարվա ամենասպասված իրադարձություններից մեկն է: Ամբողջ աշխարհում խանութները նվազեցնում են ապրանքների գները՝ գրավելով հսկայական թվով հաճախորդների։ Այնուամենայնիվ, մասնակցությունն այս և այլ ծախծխումենրին շահավետ է ոչ միայն գնորդների, այլև վաճառողների համար։ How2B-ին՝ փորձառու ինտերնետային ձեռներեցների ներկայացմամբ, նոյեմբեր-դեկտեմբերի ակցիաները ոչ միայն շահույթի բազմակի աճ են ապահովում, այլ նաև ապագայի ներդրում են. որպես կանոն, շրջանառությունը հաջորդ տարի միայն աճում է։ Ներկայացնում ենք, թե ինչպես կարող է ձեռնարկատերն առավելագույն արդյունք ստանալ Ozon-ի ակցիաներին մասնակցելով:
«Սև ուրբաթը» ամերիկյան ավանդույթ է՝ մեծ ծախծխումների օր, որն անմիջապես հաջորդում է Գոհաբանության տոնին: Ակցիայի շրջանակում խանութներն առաջարկում են զգալի զեղչեր ապրանքների լայն տեսականիով: Ժամանակի ընթացքում ամեն տարի նոյեմբերի վերջին մեծ ծախծխում կազմակերպելու գաղափարը տարածվել է աշխարհով մեկ, և այսօր դրան միանում են բազմաթիվ խոշոր ընկերություններ տարբեր երկրներում։ Ակցիան տարբեր խանութներում տևում է մեկ օրից մինչև մեկ շաբաթ։ Ozon-ում «Սև ուրբաթը» վաղուց դարձել է տարվա գլխավոր ծախծխումներից մեկը, որը շահավետ է թե՛ գնորդների, թե՛ վաճառողների համար։
Ինչպես են «Սև ուրբաթը» և «Ozon»-ի այլ խոշոր ակցիաները օգնում վաճառողներին
1. Անվճար առաջխաղացում կայքի կողմից։ Քանի որ կայքը շահագրգռված է վաճառքի աճով և գնորդների ուշադրությունը գրավելով, ակցիոն ապրանքները ստանում են լրացուցիչ առաջխաղացում, որի համար վճարում է Ozon-ը.
• տեղ գլխավոր էջում հատուկ ընտրության շարքերում,
• ապրանքի առանձնացում որոնման և կատալոգների մեջ,
• ապրանքի քարտում ծախծխումների օրերին արտադրանքի մնացորդներով հաշվիչ,
• հատուկ զտիչ,
• արագ առաջխաղացում որոնման և կատալոգների մեջ:
Զեղչերի չափը տատանվում է՝ կախված ապրանքի կատեգորիայից։ Միջին գնից նվազեցման երեք մակարդակ կա, դրանցից է կախված կայքում առաջխաղացման աստիճանը: Ամեն դեպքում, ակցիոն ապրանքներն ավելի շատ դիտումներ և պատվերներ են ստանում, քան նրանք, որոնք ներառված չեն ծախծխումների մեջ:
2. Վաճառքի զգալի աճ։Զեղչերն ու հավելյալ ակցիաները գրավում են մեծ թվով մարդկանց, որոնցից շատերը միտումնավոր հետաձգում են գնումները մինչև ծախծխումը և պատրաստ են միանգամից բազմաթիվ ապրանքներ գնել։ Նույնիսկ գնի զգալի նվազման դեպքում վաճառողների ընդհանուր եկամուտն ավելանում է շրջանառության հաշվին։ Օրինակ՝ նախորդ՝ 11.11-ի ակցիայի արդյունքներով, մարքեթփլեյսը հայտնել է, որ ակցիայի 3 օրվա ընթացքում գնորդները կատարել են 24 միլիոն պատվեր, իսկ վաճառողների շրջանառությունը մեկ օրում աճել է 63%-ով։
3. Պահեստի պաշարների թարմացում։ Ծախծխումներին մասնակցելն օգնում է ազատվել այն ապրանքների մնացորդներից, որոնք դանդաղ են վաճառվում կամ արդեն հնացել են: Հնացած ապրանքները պահելու փոխարեն, դրանք կարելի է վաճառել զեղչով, որը փոխհատուցվում է մար քեթփլեյսի կողմից անվճար առաջխաղացումով, ազատել միջոցներ և դրանցով գնել արդի ապրանքներ, որոնք կարող են պահեստում տեղ գտնել:
4. Նոր հաճախորդների ներգրավում։ «Սև ուրբաթը» գրավում է նրանց ուշադրությունը, ովքեր նախկինում ծանոթ չէին որևէ հստակ խանութի։ Շահավետ առաջարկների շնորհիվ մարդիկ պատրաստ են ապրանքներ գնել անծանոթ վաճառողից և, եթե գոհ լինեն որակից և սպասարկումից, դառնալ մշտական հաճախորդ։ Սա հատկապես կարևոր է նորաբաց բրենդների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց լսարանը:
5. Բրենդի ճանաչելության և հաճախորդների հավատարմության բարձրացում: Եթե վաճառողը ակտիվ է ծախծխմանը, մարդիկ սկսում են ճանաչել նրան և սիրահարվել նրա ապրանքներին: Սա մեծացնում է ակցիայի ավարտից հետո ոչ միայն ներգրավելու, այլև նոր հաճախորդներ պահպանելու հնարավորությունները:
Ինչպե՞ս մասնակցել Ozon-ի ծախծխումենրին
Կայքում ակցիային կարող եք մասնակցել ցանկացած ապրանքով, բացառությամբ ծխախոտային ապրանքների։ Դրա համար վաճառողի անձնական հաշվում պարզապես հարկավոր է անցնել վաճառքների ցանկին, ընտրել անհրաժեշտը և այնտեղ ավելացնել ապրանքները: Հաջորդ քայլը որոշելն է, թե յուրաքանչյուր ապրանքի քանի միավոր կառաջարկվի իջեցված գնով, այնուհետև հաստատել որոշումը:
Կարևոր է, որ ցանկացած պահի կարող եք ապրանքներ ավելացնել կամ հեռացնել ակցիայից: Միևնույն ժամանակ, առաջխաղացման համար հավելյալ բոնուսներ ստանալու համար հարկավոր է պահպանել ակցիոն վաճառքի մասնաբաժինը կանոններով սահմանվածից ոչ ցածր:
Ինչպե՞ս պատրաստվել ծախծխմանը
Նույնիսկ ծախծխման ժամանակ մարքեթփլեյսի օգտատերերն ապրանքներն ընտրում են ոչ միայն զեղչով, այլև առաքման արագությամբ: Հետևաբար, անհրաժեշտ է հոգ տանել, որ գնորդների մեծ մասի մարզերի պահեստներում լինի բավարար քանակությամբ ապրանքների պաշար։ Ավելին, ավելի լավ է դրանք նախապես պահեստ բերել. ծախծխումից մի քանի շաբաթ առաջ շատ ավելի դժվար է ձեր ապրանքների համար տեղ գտնելը, քան սեպտեմբերի սկզբին և նույնիսկ սեպտեմբերի վերջին:
Նաև իմաստ ունի ուսումնասիրել վաճառքների վերլուծությունը ըստ կատեգորիաների և մրցակիցների վաճառքների վերլուծությունը վաճառողի անձնական հաշվում. սա կօգնի ձեզ որոշել ձեր ռազմավարությունը: Ակցիային ապրանքներ ավելացնելու գործընթացում հնարավոր է կարգավորել դրան համապատասխան լրացուցիչ պարամետրեր՝ միջոցառման ժամանակահատվածը, հաճախորդների լսարանը, որի համար գործելու է զեղչը, աշխարհագրությունը և այլն:
Ծախծխման ավարտից հետո Ozon-ը վաճառողներին տրամադրում է մանրամասն վերլուծություններ, որոնք կարող են օգտագործվել մասնակցության ազդեցությանը հետևելու համար: Ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի է մարքեթփլեյսի «Գիտելիքի Բազայում»:
Բացի այդ, Ozon-ն ունի ակցիայի ավտոմատ կիրառման գործառույթ, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով ապրանքներ ավելացնել բոլոր հասանելի ծախծխումներին: Եթե առաջանան հարցեր, Ozon Ուսուցում կայքում հասանելի է հատուկ դասընթաց այն մասին, թե ինչպես հաջողությամբ մասնակցել մարքեթփլեյսի միջոցառումներին և մեկնարկել ձեր սեփականը: