Ինչ հետաքրքիր սովորություն է ունեցել Ալեքսիս Օհանյանը Reddit-ի առաջին տարիներին

Վերջին լուրերը
Ինչ հետաքրքիր սովորություն է ունեցել Ալեքսիս Օհանյանը Reddit-ի առաջին տարիներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմել է, թե ինչպես է Reddit-ի գործունեության առաջին տարիներին ամեն օր շնորհակալական նամակներ ուղարկել լավագույն տեքստերի հեղինակներին։

«Ես շնորհավորում էի նրանց՝ թոփ դուրս գալու կապակցությամբ և PNG ֆորմատով ուղարկում մեր թալիսման ոսկե Սնուի նկարը»։

Ինչ հետաքրքիր սովորություն է ունեցել Ալեքսիս Օհանյանը Reddit-ի առաջին տարիներին
Reddit-ի թալիսման ոսկե Սնուն
- Advertisement -
Ինչ հետաքրքիր սովորություն է ունեցել Ալեքսիս Օհանյանը Reddit-ի առաջին տարիներին

Երբ հեղինակները հղումներ են արել այլ կայքերից, գործը բավականին բարդացել է, քանի որ այլ աղբյուրների հեղինակներին գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Սակայն, ինչպես նշել է Օհանյանը, հեղինակները չեն մոռացել ստացած նամակները նույնիսկ տարիներ անց։

Ոմանք խոստովանել են, որ այդ նամակները նրանց լավագույն հիշողություններն են Reddit-ի ամբողջ գործունեության ընթացքից, հեղինակների որոշ մասն էլ նշել է, որ հենց շնորհավորող «սառը» հաղորդագրությունների շնորհիվ են առաջին անգամ տեղեկացել սոցցանցի մասին։

Օհանյանը նշել է, որ գործունեության սկզբնական շրջանում կարևոր է զբաղվել գործընթացներով, որոնք հնարավոր չէ մասշտաբացնել, եթե դրանք նպաստում են պրոդուկտի կատարելագործման կամ համայնքի ձևավորման նպատակներին։

«Հիմնադիրները երբեմն չեն գիտակցում, թե ինչ կշիռ ունի իրենց զբաղեցրած դիրքը գործունեության սկզբնական շրջանում։ Բայց, չէ՞ որ հաճելի է ստանալ «գլխավոր տնօրեն»-ի ստորագրությամբ նամակ, նույնիսկ եթե դու գաղափար չունես, թե ինչ ստարտափ է նա ներկայացնում։ Բայց ինչքա՞ն հաճախ է այդպես պատահում, այո՚, երբեք։

Ժամանակին ես աշխարհում ամենից շատ անհանգստանում էի համայնքի համար և միշտ ժամանակ էի գտնում շփվելու նրանց հետ՝ մեկնաբանություններում, փոստով, օֆլայն միջոցառումների ժամանակ: Բայց ես հասկացա նման փոխգործակցության կարևորությունն ու հազվադեպությունը միայն մոտ տասը տարի անց:»,- խոստովանել է Օհանյանը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները