IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշն է թողարկել 

Վերջին լուրերը

2024 թվականի մայիսի 13-ին IDBank-ը թողարկել է AMANLBB2PER9 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր հրապարակային առաջարկի միջոցով։ Ընդհանուր ծավալը 5 մլն․ ԱՄՆ դոլար է, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 4,75 %, շրջանառության ժամկետը՝ 39 ամիս, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային։ Մարման ամսաթիվը կլինի 2027թ․ օգոստոսի 13-ը։

Տեղաբաշխումը կիրականացվի 2024թ․-ի մայիսի 13-ից մինչև 2024 թվականի հուլիսի 12-ը ներառյալ։ Նշենք նաև, որ սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 25-րդ թողարկումն է։ Տեղաբաշխման ավարտից հետո նրանք կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և կունենան շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց տարբերակով, առանց Բանկի մասնաճյուղ այցելելու։ Ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները