Ի՞նչ կարող տալ քարտեզի վրա երևացող փոքրիկ կետը աշխարհին՝ տնտեսապես, ինչպե՞ս է Հայաստանը դարձել ինժեներենական և IT կենտրոն, և առևտրական ու արտադրական խաչմերուկ։ Հոկտեմբերի 16-ից 18-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը միջազգային դիստրիբյուտորներին ու մանրածախ առևտրի ցանցերին ներկայացնում էր հայկական շուկան ու հայ արտադրողի հետ գործակցության հնարավորությունները։
Շուրջ 250 մասնակիցներ, ավելի քան 70 առևտրային ցանցերի ներկայացուցիչներ և ներդրողներ ավելի քան 20 երկրներից՝ Միացյալ Էմիրություններից մինչև Ղազախստան, Հնդկաստանից մինչև Միացյալ Թագավորություն, մասնակցում էր Հայաստանում տեղի ունեցող Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումին, ամենաբազմազան ոլորտներից ու հայկական շուկայի հանդեպ հետաքրքրությամբ։
Ֆորումը եռօրյա հնարավորություն էր փոքր և միջին ձեռնարկատերերի, հայ արտադրողների համար ընդլայնվելու նոր շուկաներում, ձեռք բերելու գործընկերներ ու գործակցելու նոր հնարավորություններ։ B2B հանդիպումներ, համատեղ ընթրիքներ, այցելություն գործարաններ, ծանոթություն հայկական մշակույթին ու տեխնոլոգիակակն կենտրոններին։
Մանրամասները՝ ռեպորտաժում
Կարդացե՛ք նաև