Մարդու երիկամները չեն կարող դիմանալ դեպի Մարս թռիչքին

Վերջին լուրերը
Մարդու երիկամները չեն կարող դիմանալ դեպի Մարս թռիչքին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների վերջերս կատարած ուսումնասիրությունը պարզել է, որ մարդու երիկամները չեն դիմանա երկար տիզերքում անկշռության և ճառագայթման շարունակական ազդեցության պայմաններին, գրում է TechSpot-ը։

Այս ուսումնասիրությունը, որի արդյունքները վերջերս հրապարակվել են Nature Communications ամսագրում, ենթադրում է, որ կբարդանա դեպի Մարս նախապատրաստվող առաքելությունը, որը գիտական ​​հանրության երկարաժամկետ նպատակներից մեկն է, և այն նախատեսվում է իրականացնել առաջիկա 10 տարիների ընթացքում։

Ըստ գիտնականների կատարած հետազոտության՝ խնդիրն այն է, որ երիկամների կառուցվածքն ու գործառույթը փոխվում է տիեզերքում գտնվելու ընթացքում և այնտեղ ճառագայթման ենթարկվելն անդառնալի վնաս է հասցնում մարդուն։

Հետազոտության հեղինակներից բժիշկ Քիթ Սիվը մանրամասնել է՝ քանի դեռ գիտնականները երիկամները պաշտպանելու նոր ուղիներ չեն մշակել, տիեզերագնացը կարող է հասնել Մարս, բայց վերադարձի ճանապարհին նրան դիալիզի ապարատ անհրաժեշտ կլինի։

Դեռ անցյալ դարի 70-ականներին պարզ դարձավ, որ տիեզերական թռիչքները տիեզերագնացների մոտ առողջական խնդիրներ են առաջացնում։ Խոսքը մարդու տարբեր օրգանների վրա բացասական ազդեցությունների մասին է, այդ թվում՝ ոսկորների կորստի, սրտի ու տեսողության թուլացման, երիկամների քարերի առաջացման մասին։ Դրա պատճառը տիեզերական ճառագայթումն է։

Երկրի մագնիսական դաշտը ճառագայթման վնասակար ազդեցությունից մասնակի պաշտպանություն է ապահովում Երկրի ցածր ուղեծրով թռիչքների դեպքում: Սակայն, դեպի Մարս և հակառակ ուղղությամբ թռիչքի դեպքում տիերագնացներն ավելի երկար և ավելի ուժեղ կենթարկվեն ճառագայթման։

Գիտնականները պարզել են, որ տիեզերքում երկարատև մնալու ընթացքում մարդկանց և կենդանիների երիկամները «վերակառուցվում» են. երիկամային խողովակները, որոնք պատասխանատու են օրգանիզմում կալցիումի և աղի հավասարակշռությունը պահպանելու համար, փոքրանում են՝ տիեզերքում մեկ ամսից էլ քիչ մնալու դեպքում։ Նման դինամիկայի հավանական պատճառը անկշռությունն է։

Մարդու մարմնի վրա միկրոգրավիտացիայի և ճառագայթման ազդեցության աստիճանը ավելի ճշգրիտ որոշելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները