Huawei-ը շատերիս հայտնի է բջջային հեռախոսների արտադրությամբ, բայց դա նրա գործունեության միայն մի փոքր մասն է։ Ընկերությունը գործունեությունը ծավալվում է 5G տեխնոլոգիայից մինչև ավտոմատացված երթևեկությամբ մեքենաներ, տվյալների պահման տեխնոլոգիաներից մինչև AI լուծումներ։ Ինչպես նաև Huawei-ը ինտեգրել է ևս մեկ առաքելություն․ օգնել բանկերին բացահայտել արհեստական բանականության ուժն ու առաջարկել նորարար ֆինտեխ լուծումներ։ Աշխարհի ամենամեծ բանկերի հետ համագործակցության ու բանկային ոլորտում ԱԲ նորարարությունների փորձը հիմա գալիս է Հայաստան։ Huawei Armenia-ն և DigiBase ընկերությունը կազմակերպել էին «Նոր սերնդի բանկինգ. ռազմավարություններ թվային աշխարհի համար» քննարկումը։

«Այսօր մենք հրավիրել ենք մեր ընկերներին և հաճախորդներին ֆինանսական էկոհամակարգից՝ պատմելու Huawei-ի տեսլականի մասին։ Այն է՝ թվայնացումը հասցնել յուրաքանչյուր անհատի, ամեն տուն եւ ընկերություն ՝ լիովին կապակցված և «խելացի» աշխարհ ստեղծելու համար։ Իսկ Հայաստանում հաջողությունը անհնար է առանց տեղական գործընկերների ու հաճախորդների աջակցության․ Huawei-ը արդեն 15 տարի աշխատում է Հայաստանում՝ ստանալով այս վստահությունը։ Digibase-ը մեզ համար նոր արժեք ավելացնող գործընկեր է ձեռնարկությունների բիզնեսում և այսօրվա միջոցառման առանցքային մասնակիցը»,- նշում է Huawei Armenia-ի տնօրեն Զեֆր Ջընը։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ֆինանսական էկոհամակարգի ներկայացուցիչներ՝ ՀՀ կենտրոնական բանկը, բանկերի տնօրեններ և ավագ մասնագետներ, այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Չինացի գործընկերները Huawei-ից և Huawei-ի գործընկեր կազմակերպություններից ներկայացրին միջազգային փորձի օրինակներ՝ ցույց տալով, թե ինչպես է փոխվում ֆինանսական ոլորտը, ինչ միտումներ են ձևավորվում, և ինչ դեր ունի ԱԲ-ն բանկերում ու ֆինանսական հաստատություններում։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։ Վերջինիս խոսքով՝ հայկական բանկային համակարգը մշտապես ներդրումներ է կատարում տեխնոլոգիաների ոլորտում, բայց դա անում է ավելի զգուշորեն՝ հաշվի առնելով անվտանգության կարևորությունը։

Huawei-ը համագործակցում է աշխարհի թոփ 100 բանկերից 54-ի հետ։ Օգնում է բանկերին բարձրացնել կայունությունը, նվազեցնել մարդկային սխալները եւ ապահովել ծառայությունների անընդհատ մատչելիություն՝ ստեղծելով միջավայր, որտեղ բանկային գործարքներն ու որոշումները կայացվում են ակնթարթորեն։
Ավելին՝ ռեպորտաժում











