Միացի՛ր How2B թիմին որպես ֆինանսական լրագրող

Վերջին լուրերը
Միացի՛ր How2B թիմին որպես ֆինանսական լրագրող
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

How2B – Business and Tech Media-ն՝ հայալեզու մեդիա հարթակը բիզնեսի և տեխնոլոգիաների մասին, հրավիրում է իր թիմին միանալու ֆինանսական լրագրողի: Եթե սիրում ես ուսումնասիրել ֆինանսական շուկաները, գրել հետաքրքրաշարժ հոդվածներ և պատրաստել որակյալ բովանդակություն, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է:

Աշխատանքի նկարագրություն

Դուք կպատասխանատու կլինեք ֆինանսական շուկաների, կորպորատիվ ֆինանսների և տնտեսական միտումների վերաբերյալ հանրամատչելի և հետաքրքիր նյութեր պատրաստելու համար՝ նպաստելով How2B-ի զարգացմանը և լսարանի ընդլայնմանը:

Հիմնական պարտականություններ

  • Հետևել ֆինանսական ոլորտի տեղական և միջազգային նորություններին, գտնել հետաքրքրաշարժ և կարևոր թեմաներ
  • Ստեղծել հանրամատչելի վերլուծական հոդվածներ, տեղեկատվական նյութեր և վիդեոների տեքստեր
  • Մասնակցել ռեպորտաժների և հարցազրույցների կազմակերպմանը
  • Պարզեցնել բարդ ֆինանսական հասկացությունները՝ դրանք լայն լսարանի համար մատչելի դարձնելով
  • Համագործակցել խմբագիրների և այլ լրագրողների հետ՝ որակյալ և հետաքրքիր բովանդակություն ստեղծելու համար
  • Նպաստել մեդիայի զարգացմանը և լսարանի ներգրավմանը

Որակավորումներ

  • Ֆինանսական ոլորտի և տնտեսագիտության մասին հիմնարար գիտելիքներ
  • Գրելու, պատմություններ պատմելու և բովանդակության ստեղծման փորձ
  • Բարդ գաղափարները պարզ և հասկանալի ձևով ներկայացնելու ունակություն
  • Ակտիվություն և ստեղծագործականություն՝ նոր և հետաքրքիր թեմաներ գտնելու համար
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն
  • Ցանկալի է բակալավրի աստիճան ֆինանսների, տնտեսագիտության, լրագրության կամ հարակից ոլորտում

Մենք առաջարկում ենք

  • Լրիվ դրույքով աշխատանք How2B-ի երևանյան գրասենյակում
  • Մրցակցային աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ
  • Հետաքրքիր և խթանող աշխատանքային միջավայր

Դիմելու կարգը

Եթե դուք ոգևորված եք ֆինանսական լրագրությամբ և ցանկանում եք միանալ մեր թիմին, խնդրում ենք ուղարկել ձեր ռեզյումեն [email protected] հասցեին մինչև սեպտեմբերի 30-ը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները