Տեխնոլոգիական հսկաների յոթնյակը նոր բարձունքների է հասցրել արժեթղթերի շուկան, մասնավորապես, Nvidia-ի, Microsoft-ի, Apple-ի և Alphabet-ի (Google) առաջնորդությամբ։ Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի աճի հետ մեկտեղ, նրանցից շատերը սկսել են առաջարկել աննկարագրելի բարձր աշխատավարձեր։
Ամենաբարձր վարձատրվող ընկերությունները տեխնոլոգիական յոթնյակում
Meta-ն այս ցանկում առաջատարն է ընդհանուր առմամբ՝ 379 050 դոլար միջին աշխատավարձով 2023 թվականի համար, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 28%-ով:
Հաջորդում է Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, 315 531 դոլար միջին ցուցանիշով: Ընկերությունը կիրառում է հիբրիդային աշխատանքային քաղաքականություն՝ պահանջելով աշխատակիցներից գրասենյակում լինել շաբաթական մոտ երեք օր:
Nvidia-ում աշխատողները ստացել են 266 939 դոլար միջին աշխատավարձ: Մրցունակ վարձատրության փաթեթի հետ մեկտեղ, ընկերությունն առաջարկում է անսահմանափակ արձակուրդի քաղաքականություն և 22 շաբաթ վճարովի ծնողական արձակուրդ:
Ցուցակի վերջին հորիզոնականներում է Tesla-ն, որտեղ ցուցանիշը կազմել է 45 811 դոլար: Ավտոմոբիլային ոլորտը հայտնի է գլխավոր տնօրենների և աշխատողների միջև փոխհատուցումների խոր անհամապատասխանությամբ, որտեղ գլխավոր տնօրենները հաճախ վաստակում են 300 անգամ ավելի, քան միջին աշխատողը:
2023 թվականին Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը չի ստացել որևէ փոխհատուցում, փոխարենը վճարվել է խրախուսման վրա հիմնված բաժնետոմսերի օպցիոնների միջոցով: Վերջերս դատավորն անվավեր է ճանաչել նրա համար նախատեսված ապշեցուցիչ 56 միլիարդ դոլարի վարձատրության փաթեթը՝ այն անարդար համարելով ընկերության բաժնետերերի նկատմամբ:
Tesla-ի և Amazon-ի պարագայում միջինացված աշխատավարձերի նման ցածր մակարդակը պայմանավորում են մի քանի գործոններ.
- Աշխատուժի կազմը․
Երկու ընկերություններն էլ աշխատանքի են ընդունում մեծ թվով պահեստի աշխատակիցների, առաքիչների և մանրածախ աշխատողների (Amazon-ի դեպքում) կամ գործարանային աշխատողների (Tesla-ի դեպքում): Այս հաստիքները սովորաբար ունեն ավելի ցածր վարձատրություն՝ համեմատած տեխնոլոգիական կամ կորպորատիվ պաշտոնների հետ: - Աշխարհագրական բաշխումը․
Նրանք ունեն հաստատություններ տարբեր վայրերում, ներառյալ ցածր կենսամակարդակ և հետևաբար ցածր վարձատրման մակարդակ ունեցող տարածքներում: - Ոչ լրիվ դրույքով և սեզոնային աշխատողները․
Հատկապես Amazon-ը վարձում է ոչ լրիվ դրույքով և սեզոնային աշխատողների, ինչը ևս ազդում է միջին աշխատավարձի մակարդակի վրա:
Ձեր ամսական աշխատավարձի հաշվարկը արագ ու անսխալ տարբերակով կարղ եք իրականացնել How2B-ի աշխատավարձի հաշվիչով՝ խնայելով Ձեր ժամանակը, իսկ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար՝ միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին: