ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կրկնակի աճ է գրանցել

Վերջին լուրերը
ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կրկնակի աճ է գրանցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաձայն Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ստացված տվյալների՝ 2022 թվականի օգոստոս ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 261 834, հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ն։

2022 թ․ հունիս-օգոստոս ամիսներին ցուցանիշը կազմել է 580 598։ Նախորդ տարվա նույն ժամանաշրջանում ցուցանիշը կազմել էր 313 396 զբոսաշրջիկ։

Ընդհանուր առմամբ՝ տարեսկզբից մեր երկիր է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ՀՀ էր ժամանել մոտ 494 000 զբոսաշրջիկ։

ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կրկնակի աճ է գրանցել
Աղբյուրը՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

Նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են՝ Ռուսաստանը (շուրջ 45%), Վրաստանը (9%), Իրանը ( 7%), ԱՄՆ-ն ( 3 %) և Գերմանիան (1% )։

ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը կրկնակի աճ է գրանցել
Աղբյուրը՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները