Nreal-ի նոր արևային ակնոցները պատրաստված են հեռուստացույց դիտելու համար
Air-ի նոր լրացուցիչ իրականության ակնոցները նման են արևային ակնոցների: Ակնոցները հնարավորություն են տալիս վիրտուալ էկրան նախագծել օգտատիրոջ աչքի առջև՝ օգտագործելով Micro-OLED էկրան: Հեռարձակում սկսելու համար հարկավոր է մալուխի միջոցով ակնոցը միացնել սմարթֆոնին:
Եթե oգտատերը ակնոցը դրել է, և այն ոչինչ չի հեռարձակում, ապա ապակու միջով ոչինչ չի երևում, քանի որ մոդելը հատուկ տեսախցիկներով չի համալրվել:
Նախագծման մեջ չկա տարածության ընկալման և ձեռքի վերահսկողության գործառույթ: Տեսախցիկները հանվել են, որպեսզի ակնոցը չսպառնա ուրիշների գաղտնիությանը և չխախտի տարբեր երկրների օրենքները:
Նոր ակնոցները կարելի է կառավարել միայն սմարթֆոնի համար նախատեսված հավելվածի օգնությամբ։ Սարքավորման ընդհանուր քաշը 77 գր է: Air մոդելը կկարողանա աշխատել iPhone-ի, iPad-ի և Android սարքերի մեծ մասի հետ:
Ակնոցների ոսպնյակները կարող են թեքվել միանգամից երեք անկյան տակ, որպեսզի պատկերը հնարավորինս պարզ ու հարմարավետ լինի: Ակնոցներն ունեն 46 աստիճանի տեսադաշտ, ինչը համեմատելի է 130 դյույմանոց էկրանի հետ, որը դիտում ենք երեք մետր հեռավորությունից: