Հայտնի են դարձել Buissup Global Forum 2023-ի անցկացման օրերը

Վերջին լուրերը
Հայտնի են դարձել Buissup Global Forum 2023-ի անցկացման օրերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 12-18-ը կանցկացվի Buissup Global Forum 2023-ը:

Buissup Global Forum-ը 7-օրյա բիզնես ֆորում է, որի ընթացքում բիզնես նախագիծ ունեցող թիմերը աշխատում և ավարտին են հասցնում իրենց գաղափարները:

- Advertisement -
Հայտնի են դարձել Buissup Global Forum 2023-ի անցկացման օրերը

Ֆորումին մասնակցել կարող են ինչպես անհատները, այնպես էլ մինչև 3 անդամից բաղկացած թիմերը։ Ֆորումի ամբողջ ընթացքում տարբեր ոլորտների գործող մասնագետներ իրենց փորձով և գիտելիքներով աջակցելու են նախագծերի հիմնադիրներին:

Buissup Global Forum-ի ընթացքում կանցացվեն.

  • Գործնական դասընթացներ,
  • Workshop-եր,
  • Հաջողության պատմություններ գործող գործարարներից,
  • Մասնագիտացված մենթորինգ,
  • Ստարտափ բանավեճեր:

    Դասախոսությունների ուղղություններն են լինելու.  
  • Գաղափարի գնահատումը և մոդելավորումը,
  • Մարքեթինգը և վաճառքները,
  • Ֆինանսների կառավարումը,
  • Ներդրողին ճիշտ ներկայանալու արվեստը:

Ֆորումին մասնացելու համար անհրաժեշտ է.

  • Ունենալ ցանկացած ոլորտի բիզնես գաղափար, որը կպարունակի նորարարություն առնվազն Հայաստանի համար
  • Լրացնել հայտադիմումը 
  • Անցնել հարցազրույց 

    Հայտադիմումների մեկնարկը տրվելու է ապրիլի 15-ին։ Ֆորումն անցկացվելու է Best Western Plus Paradise Dilijan հյուրանոցում: Կազմակերպիչները հոգում են մասնակիցների կացության, սննդի և Երևանից Դիլիջան տեղափոխման հետ կապված ծախսերը:

    Buissup Global Forum-ն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

    Ինչպե՞ս անցավ նախորդ Buissup Global Forum-ը, ծանոթացե՛ք How2B-ի ռեպորտաժում.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները