Դիլիջանում հոկտեմբերի 25-ին կայացել է «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի փակման արարողությունը, որի ընթացքում հայտնի են դարձել ծրագրի հաղթողները։
1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «Biocentric» թիմը՝ ստանալով 20 մլն դրամ, 2-րդ պատվավոր տեղը՝ «Reactive Science» թիմը՝ ստանալով 15 մլն դրամ, 3-րդ պատվավոր տեղը՝ «ATMT» թիմը՝ ստանալով 10 մլն դրամ:
Orion Worldwide Innovations-ի և BAJ Accelerator-ի կողմից հատուկ մրցանակի են արժանացել «Interians», «MMD», Low-Code Armenia» և «DrumStar» թիմերը:
Իսկ Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնը բոլոր թիմերին կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն:
Ծրագրի մասին.
«Ներուժը» պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:
Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել են 22 ստարտափներ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։
Դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայման է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։