Հայտնի են FemInno-ի՝ կանանց և աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի հաղթողները

Վերջին լուրերը
Հայտնի են FemInno-ի՝ կանանց և աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի հաղթողները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամփոփվել են FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։


Հայկական Oqni և MiCoFe ստարտափները կիսել են 10 հազար դոլար մրցանակային ֆոնդը։

- Advertisement -
Հայտնի են FemInno-ի՝ կանանց և աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի հաղթողները

Oqni ստարտափը «Թումո» կենտրոններիի հետ իրականացնում է համատեղ նախագիծ, որի ընթացքում ուսանողները տեղացի և միջազգային մասնագետների հետ ստեղծում են ոտքի AI Bionic և 3D կենսամեխանիկական պրոթեզներ:

MiCoFe ստարտափը սուրճի մնացորդները վերածում է պարարտանյութի։ Մնացորդները հավաքում են սրճարաններից, մշակում ու դարձնում պարարտանյութ։

«Չէինք պատկերացնում, որ հենց մենք ենք դառնալու երջանիկներից մեկը։ Գումարը օգտագործելու ենք  3D բիոմեխանիկական ոտքի պրոթեզի պաշտպանիչ պատյաններ պատրաստելու և թիմում նոր տաղանդներ ներգրավելու վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Oqni ստարտափի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը։ 

Հայաստանում հուլիսի 30-31-ն առաջին անգամ անցկացվեց FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը, որի գլխավոր նպատակներն էր բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները