Բոլոր էլեկտրոնային սարքերի լիցքավորումը կլինի միասնական պորտով. Հայտնի է ամսաթիվը

Վերջին լուրերը
Բոլոր էլեկտրոնային սարքերի լիցքավորումը կլինի միասնական պորտով. Հայտնի է ամսաթիվը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եվրամիությունը կպարտադրի, որպեսզի հեռախոսների, պլանշետների, նոութբուքերի և այլ էլեկտրոնային սարքերի բոլոր արտադրողներն օգտագործեն լիցքավորման մեկ ստանդարտ՝ USB Type-C: Այս մասին հայտնում է BBC-ն:


2024 թվականի աշնանից ԵՄ-ում այլ լիցքավորիչներով սարքեր չեն վաճառվի։ Ամենից շատ այս որոշումը հարվածելու է ամերիկյան Apple-ին, որն իր սարքերում օգտագործում է Lightning պորտը։ Հենց նրանք էլ ամենաշատն են դեմ արտահայտվել նախաձեռնությանը, քանի որ iPhone-ի լիցքավորիչներն այժմ ունեն իրենց ստանդարտները և ավելի թանկ են, քան Type-C լիցքավորիչներից շատերը: Իսկ նախկինում Apple-ը պնդում էր, որ մեկ պորտի անցումը «կխեղդի նորարարությունը»:

- Advertisement -
Բոլոր էլեկտրոնային սարքերի լիցքավորումը կլինի միասնական պորտով. Հայտնի է ամսաթիվը

Մեկ միասնական պորտին անցնելու կանոնը վերաբերում է բջջային հեռախոսներին, պլանշետներին, ականջակալներին, դյուրակիր խաղային սարքերին և շարժական բարձրախոսներին: Նոր օրենքն, իհարկե, կտարածվի նաև նոութբուքերի վրա, սակայն դրանց արտադրողներին կտրվի 40 ամիս՝ նոր կանոններին իրենց արտադրությունը հարմարեցնելու համար։
Բացի այդ, փաստաթուղթը պետք է գնորդներին իրավունք տա ընտրելու՝ գնել սարքը լիցքավորիչով, թե առանց:

«Այս օրենքը ԵՄ-ի ընդհանուր ջանքերի մի մասն է՝ ապրանքները կայուն զարգացման սկզբունքներին համապատասխանեցնելու, էլեկտրոնային թափոնների կրճատման և սպառողների կյանքը հեշտացնելու համար», — ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ:

Խորհրդարանականների կարծիքով՝ օրենքը թույլ կտա սպառողներին խնայել տարեկան մինչև 250 միլիոն եվրո՝ լիցքավորիչներ գնելու համար, իսկ թափոնների քանակը տարեկան կկրճատվի 11 հազար տոննայով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները