BuildUp Bootcamp-ի ևս մեկ մասնակից ստարտափ՝ SkyBucket-ը, Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։
SkyBucket-ը տրամադրում է բոլորը մեկում կոնցեպտով հարթակ, որտեղ առանձին թղթապանակներում միավորվում և կառավարվում են տարբեր սոցիալական ցանցերից և աղբյուրներից պահպանած էջերը (bookmarks)՝ ավելացնելով նկարագրություններ, օգտագործելով ֆիլտրեր ու որոնման դաշտ։
Պրոդոկտի օգտին կարող քվեարկել այստեղ։
ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ: