Հայկական դրամն ամենաբարձր աճ գրանցած արժույթն է աշխարհում. Bloomberg

Վերջին լուրերը
Հայկական դրամն ամենաբարձր աճ գրանցած արժույթն է աշխարհում. Bloomberg
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր ուկրաինական պատերազմի պատճառով հեռացել են երկրից, օգնել են հարևան երկրների արժույթներին արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Bloomberg-ի կողմից կազմված տվյալների համաձայն՝ Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի ազգային արժույթներն այս տարի դոլարի նկատմամբ ամենաբարձր աճ գրանցածներն են, հատկապես հայկական դրամը, որը հավաքել է 22%՝ դառնալով աշխարհի ամենաբարձր աճ գրանցած արժույթը։

- Advertisement -
Հայկական դրամն ամենաբարձր աճ գրանցած արժույթն է աշխարհում. Bloomberg

Վրացական լարին և տաջիկական սոմոնին դոլարի նկատմամբ արժևորվել են համապատասխանաբար՝ 16 և 10%-ով։ Բոլոր երեք արժույթները գերազանցել են ռուսական ռուբլու ցուցանիշը։ Չնայած Ղազախստանի բնակչությունը աճել է 19 միլիոնով, սակայն ազգային արժույթն այս տարի դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 7%-ով:

Ըստ Bloomberg-ի՝ արժույթի աճը պայմանավորված է տրանսֆերտներով, մասնավորապես, արտասահմանում աշխատողների ոչ առևտրային փոխանցումներով։ Օրինակ` Հայաստանն այս տարվա 10 ամսիների ընթացքում արձանագրել է 2,8 մլրդ դոլարի ներհոսք։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները