DISQO-ն ստացել է $85 մլն ներդրում

Վերջին լուրերը
DISQO-ն ստացել է $85 մլն ներդրում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սպառողական վերլուծության DISQO հարթակը հայտարարել է B սերիայի ռաունդի ավարտի մասին՝ ներգրավելով $85 մլն։ Ռաունդը ղեկավարել են Sageview Capital-ը՝ March Capital-ը, Valuestream Ventures-ը և գործող ներդրողներ Alpha Edison-ը և Bonfire Ventures-ը։ Դին Նելսոնը՝ Sageview Capital-ի ավագ գործընկերը, և Ուես Նիքոլսը՝ March Capital-ի գործընկերը, դառնալու են DISQO-ի տնօրենների խորհրդի անդամ, որպեսզի արագացնեն աճի ամբիցիոզ նպատակների իրագործումը։

DISQO-ի ամպային ծրագրային ապահովումը չափումների համար և հետազոտական API-ինտերֆեյսերը թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ ավելի քան 175 բրենդների, 125-ից ավել խոշորագույն համաշխարհային հետազոտական կազմակերպությունների և 35 առաջատար գովազդային գործակալությունների սպառողների մասին։ Մարդիկ տարբեր կերպ են ընկալում բրենդները։ DISQO հարթակը թույլ է տալիս հաճախորդներին հասկանալ, թե ինչ են մարդիկ մտածում մինչ գովազդի հետ առնչվելը, իրենց հավանած ապրանքներ գտնելը և գնելը։

- Advertisement -
DISQO-ն ստացել է $85 մլն ներդրում

«Հաղթում են այն բրենդները, որոնք ամենից լավ են ճանաչում իրենց հաճախորդներին։ Մեր հարթակը միավորում է այն, թե ինչ են մարդիկ մտածում և այն, թե ինչ են անում՝ մրցակցային առավելություններ և բեկումնային գաղափարներ ստեղծելու համար։ Մենք անում ենք դա՝ օգնելով մեր հաճախորդներին ստանալ ամբողջական պատկերացում բրենդի փորձի, սպառողների և շուկայական արդյունքների մասին», — նշել է DISQO-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արմեն Աճեմյանը։

DISQO-ն օգտագործելու է նոր ստացված կապիտալը իր գործունեության ընդլայնման և պրոդուկտի ճանապարհային քարտեզի մշակման արագացման համար։ Հարթակը կենտրոնանալու է հաճախորդների համար արժեքի մեծացման համար ներգրավվածության և հնարավորությունների ընդլայնման համար։ 2015 թվականին Արմեն Աճեմյանի, Արմեն Պետրոսյանի և Դրյու Քուչարյանի կողմից հիմնադրված կազմակերպությունն այսօր ունի ավելի քան 300 աշխատակից և առաջատար դիրքեր է զբաղեցնում տեխնոլոգիական էկոհամակարգում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները