Հայկական CodeSignal ընկերությունը հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է 2024 թվականին աշխարհի լավագույն EdTech ընկերություններից մեկը՝ զբաղեցնելով 34-րդ տեղը 250 ընկերությունների ցանկում։
Այս հեղինակավոր մրցանակը ամերիկյան TIME ամսագրի կողմից շնորհվում է այն ընկերություններին, որոնք ցուցադրել են բացառիկ նորարարություն և ազդեցություն կրթական տեխնոլոգիաների ոլորտում: Գնահատման գործընթացը վերլուծել է ավելի քան 7000 ընկերություն՝ հաշվի առնելով ոլորտի ազդեցությունը, ֆինանսական հզորությունը և արտադրանքի համապատասխանությունը:
CodeSignal-ը հիմնադրվել է 2014 թվականին Սան Ֆրանցիսկոյում հայ գործարարներ Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի կողմից։ Ընկերությունը ստեղծում է գործիքներ աշխատանքի ընդունելուց առաջ մասնագետների գիտելիքները և հմտությունները ստուգելու և համեմատելու համար։ վերջերս CodeSignal-ը ներկայացրեց CodeSignal Learn-ը, որն առաջարկում է անհատական ուղղորդում և AI-ի վրա աշխատող ուսումնական գործիքներ՝ օգնելու անհատներին զարգացնել պահանջված տեխնիկական հմտությունները։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: