Buildern. Հայկական ստարտափ, որն օգնում է կազմակերպել շինարարությունը

Վերջին լուրերը
Նանէ Հայրապետյան
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

IT լուծումներ փոշոտ ու ժամանակատար շինարարության փոխարեն: Հայկական Buildern ստարտափը հավակնում է փոխել շինարարության կազմակերպման գործընթացը՝ թույլ տալով արդյունավետ կառավարել միանգամից մի քանի շինարարական նախագիծ:

Buildern-ը մշակել է ծրագրային լուծումներ, որոնք թույլ են տալիս կառավարել շինարարական գործընթացի ամբողջական փուլը՝ սկսած տենդերների հայտարարումից մինչև ֆինանսական վճարումներ: Այն ըստ պլանավորված գրաֆիկի համակարգում է անձնակազմի աշխատանքը՝ կիրառելով ծանուցումներ, վերահսկելով ընթացքը և շտկելով խնդիրները: Ծրագիրը ծառայում է նաև որպես ֆայլերի արխիվ, որտեղ հնարավոր է պահել շինարարության հետ կապված բոլոր գծագրերն ու փաստաթղթերը, կամ պատվիրատուի հետ կիսվել շինարարության ընթացիկ վիճակը ցույց տվող ֆոտոներով:

Ստարտափը կենտրոնացել է ԱՄՆ շուկայի վրա և արդեն ունի հաջողություններ: Մանրամասները՝ տեսանյութում

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները