Մարտի 10-ից 19-ը ԱՄՆ Օսթին քաղաքում կայացավ SXSW (South by Southwest) ամենամյա միջոցառումը, որին մասնակցեցին նաև հայկական BrandLens ստարտափի հիմնադիրները՝ Վահագ Քարայանը և Գուրգեն Մարտիկյանը։
SXSW-ը բաղկացած է տեխնոլոգիաների, երաժշտության, ֆիլմերի, կրթության և մշակույթի մասին ամենատարբեր կոնֆերանսներից և փառատոններից։ Միջոցառման տարեկան մասնակիցների թիվը միջինում գերազանցում է 300 հզրը։
Միջոցառման օրերը համընկան տեխնոլոգիական աշխարհում ամենածանր իրադարձություններից մեկի՝ Silicon Valley Bank-ի սնանկության հայտարարման հետ։
SXSW-ի ընթացքում Վահագ Քարայանը հարցազրույց է ունեցել այս թեմայի վերաբերյալ, որը հրապարակվել է Yahoo-ում։
Իրադարձությունների մասին Քարայանը նշել է. «Որպես ձեռնարկատերեր մենք պետք է պայքարենք։ Պետք է առաջ շարժվել նույնիսկ անորոշության մեջ։ Այլ տարբերակ չկա»։
«Շատ ներդրողներ գումար կկորցնեն։ Բայց սա է խաղը: Բոլոր ներդրումներն էլ ռիսկ ունեն։ Լավն այն է, որ ստարտափերը կկարողանան առաջ շարժվել։ Միացյալ Նահանգների և ցանկացած այլ երկրի համար, ուժեղ ստարտափ էկոհամակարգ ունենալը կարևոր է նորարարության համար», — ավելացնում է նա:
Ամբողջական հոդվածին ծանոթացե՛ք այստեղ։
BrandLens-ը պլատֆորմ է մարքեթինգի մասնագետների և կազմակերպությունների կողմից՝ մասսայական վիդեո կոնտենտի ստեղծման համար։ Այն հեշտացնում է կոնտենտի ստեղծման և ներգրավման (engagement) գործընթացը՝ բրենդների հաճախորդների, հետևորդների և ընկերների համար։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: