Հայկական Anania ստարտափը Product Hunt հարթակում է

Վերջին լուրերը
Հայկական Anania ստարտափը Product Hunt հարթակում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Anania ստարտափը Product Hunt հարթակում է եւ պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

Հայկական Anania-ն տվյալների վերլուծաբան-ռոբոտ է: Եթե Ձեր տվյալների վերաբերյալ հարցեր ունեք, ապա կարող եք այն ուղել անգլերենով ու ստանալ պատասխանները: Anania-ն աշխատում է արհեստական բանականության միջոցով, իսկ պատասխանները տրամադրում է աղյուսակների, գծապատկերների կամ տեքստային տարբերակով: 

Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։

ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները