Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2026թ. համար Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի ներմուծման հնարավորություն՝ առանց մաքսատուրքի։ Որոշումը կայացվել է ԵԱՏՄ վարչապետների նիստում։

Այսպիսով՝ 2026թ. հունվարի 1-ից հնարավոր է երրորդ երկրներից Հայաստան առանց մաքսատուրքի ներմուծվել 15000 էլեկտրոմոբիլ, այդ թվում նաև հիբրիդային։ Այս էլեկտրոմոբիլները մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ազատվում են նաև ավելացված հարկից։

Ինչպես նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արտոնությունը վերաբերում է 2024-2026թ. արտադրության էլեկտրական մեքենաներին։

Հիշեցնենք, որ 2023–2025 թվականներին Հայաստանի քվոտան կազմում էր 8 հազար ավտոմեքենա, իսկ 2026-ի համար այս թիվը գրեթե կրկնապատկվում է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները