Հայաստանը մտադիր է փոխարինել ռուսական շուկայում միջազգային ընկերությունների խմիչքը, գինին ու տեքստիլը

Վերջին լուրերը
Հայաստանը մտադիր է փոխարինել ռուսական շուկայում միջազգային ընկերությունների խմիչքը, գինին ու տեքստիլը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ արտադրողները կարող են լրացնել այն շուկայական նիշաները, որոնք թափուր են մնացել միջազգային ընկերությունների՝ ռուսական շուկան լքելուց հետո։ Այս մասին RTVI-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այժմ մեր ընկերությունները մեկը մյուսի հետևից խոշոր պայմանագրեր են կնքում խմելու ջրի, գազավորված ըմպելիքների, հյութերի արտահանման համար»,-նշել է նա։

- Advertisement -
Հայաստանը մտադիր է փոխարինել ռուսական շուկայում միջազգային ընկերությունների խմիչքը, գինին ու տեքստիլը

Դեպի Ռուսաստան հայկական տեքստիլ ապրանքների մատակարարման պայմանագրերը, նախարարի խոսքով՝ «արձանագրվում են ամեն օր»։

«Տեքստիլի արտահանումը առաջին կիսամյակում աճել է 260%-ով, և մենք տեսնում ենք, որ այս ալիքը շարունակվում է, և ավելի ու ավելի շատ պայմանագրեր են կնքվում ռուսական ցանցերի և հայ արտադրողների միջև։ Այժմ այս միտումն աճում է»,- հայտնել է նախարարը։

Ռուսական սննդի ցանցերը «ուշադրություն են հրավիրել հայկական գինու վրա» և բազմաթիվ նոր պայմանագրեր կան։

«Այո, (առայժմ) հայկական գինին այնքան էլ պոպուլյար չէ Ռուսաստանում, թեև այն արդեն շատ լավ որակի է։ Այժմ մեր արտադրողները մոտ 100%-ով բեռնված են, և այստեղ նույնպես բուռն աճ ենք կանխատեսում»,- ընդգծել է Քերոբյանը։

Չնայած ԱՄՆ-ն Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք կարող են օգտագործվել պատժամիջոցները շրջանցելու համար, սակայն նախարարը հավաստիացրել է, որ իրավիճակը վերահսկվում է և գրեթե չկան ռիսկեր երկրորդային պատժամիջոցների ալիքի տակ ընկելու համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները