Հայաստանում մեկնարկել է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023»-ը

Վերջին լուրերը
Հայաստանում մեկնարկել է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023»-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում ընթանում է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» կազմակերպած «Ամունդի-Ակբա» տնտեսական համաժողովը։

Համաժողովը բաղկացած է երկու բաժնից՝ պրեզենտացիոն մասից, որի ընթացքում կներկայացվեն մակրոտնտեսական հեռանկարները, Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի ներդրումային ռազմավարությունն ու ՀՀ դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, և պանելային քննարկման մասից, որի շրջանակում կքննարկվեն կրիպտոարժույթները, բլոկչեյնը, ինչպես նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական գործոնների (ESG) դերը երկրի զարգացման գործում։

- Advertisement -
Հայաստանում մեկնարկել է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023»-ը

Համաժողովին մասնակցում են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի Ակտիվների ռազմավարական տեղաբաշխման և ֆիդուցիար կառավարման ղեկավար, պատվիրակված ներդրումային լուծումների պատասխանատու Ֆրեդերիկ Պասկալը, Ամունդի ինստիտուտի ներկայացուցիչ, ստրատեգ Տրիստան Պերիեն, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ոլորտային այլ փորձագետներ։

Ավելին կարող եք իմանալ այս հղմամբ:

Տնտեսական համաժողովին կարող եք առցանց հետևել այս հղմամբ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները