FAST հիմնադրամը, նպատակ ունենալով Հայաստանում ձևավորել մրցունակ կենսատեխնոլոգիական էկոհամակարգ և զարգացնել ոլորտի նորարար թիմեր, նախաձեռնել է Բի-Օն լաբորատորիայի ստեղծումը։
Ինչպես նշում է FAST-ը, B-On-ը Հայաստանը կդարձնի տարածաշրջանային կենսատեխնոլոգիական կենտրոն և կմիավորի գիտական, տեխնոլոգիական և ձեռնարկատիրական տաղանդներին՝ կապեր ստեղծելով միջազգային կենսատեխնոլոգիական համայնքի հետ։
Բի-Օն-ը նախագծել և հիմնադրել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)`Հայաստանի կառավարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։
Լաբորատորիայի մասին ավելին ծանոթանալու և դիմելու համար անցե՛ք այս հղումով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: