Հայաստանում տեղի կունենա առաջին Bug Bounty ծրագիրը, որը կիրականացնի Գլոբբինգ ընկերությունը։
Bug Bounty ծրագիրը բազմաթիվ միջազգային խոշոր ընկերությունների կողմից առաջարկվող գործարք է, որով անհատները կարող են ճանաչում և փոխհատուցում ստանալ կայքում առկա հնարավոր բագի մասին զեկուցելու դիմաց, հատկապես՝ եթե դրանք վերաբերում են անվտանգությանը և խոցելիությանը:
Ծրագիրը թույլ է տալիս ոլորտում առաջատար ծրագրավորողներին լինելու դեպքում հայտնաբերել և լուծել բագերը: Bug bounty ծրագրերն իրականացվել են մեծ թվով կազմակերպությունների կողմից՝ Facebook, Google, Reddit, Microsoft, ինչպես նաև պետական մարմինների կողմից՝ ինչպես ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն է։
Մրցանակային ֆոնդը 1.500.000 դրամ է, այլ մանրամասներ կազմակերպիչները խոստանում են հայտնել շուտով։
Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։